Խորվաթների և անգլիացիները պայքարը իր գագաթնակետին հասավ Եվրո-2008-ի որակավորման փուլում։ Այն ժամանակ խորվաթները Զագրեբում 2 անպատասխան գնդակ ուղարկեցին Սթիվ Մաքլարենի գլխավորած հավաքականի դարպասը։ Բայց ամենադրամատիկը «Ուեմբլիում» կայացած պատասխան հանդիպումն էր, երբ Խորվաթիան արդեն ապահովել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ ի փուլի ուղեգիրը, իսկ Անգլիային մեկ միավորն էլ բավարար կլիներ Ավստրիա և Շվեյցարիա մեկնելու համար։ Խորվաթներն արտագնա խաղում հաղթեցին 3։2 հաշվով և խմբից պայքարը շարունակեցին Խորվաթիան և Շվեյցարիան։ Անգլիացի երկրպագուները լավ են հիշում այդ խաղը։ 10 տարի անց նոր սերունդը վրեժխնդիր լինելու հնարավորություն ունի։
Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կտրվեն շատ հարցերի պատասխաններ։ Խորվաթիան վստահորեն հաղթահարելով խմբային փուլի արգելքը, 1/8 և քառորդ եզրափակիչներում դժվարությամբ շարժվեց առաջ։ Դանիայի և Ռուսաստանի հավաքականներին խորվաթները հաղթեցին միայն հետխաղյա 11 մետրանոցներով։
Անգլիան հետխաղյա վիճակախաղի օգնությանը դիմեց միայն 1/8 եզրափակիչում տեղի ունեցած Կոլումբիայի հետ պայքարում։ Քառորդ եզրափակիչում Գարեթ Սաութգեյթի թիմը խնդիրներ չունեցավ շվեդների հետ՝ 2։0։
Կիսաեզրափակիչ խաղին կարող են չմասնակցել Դանիել Սուբաշիչը և Շիմե Վրսալկոն։ Անգլիայից հարցականի տակ է Ջորդան Հենդերսոնի մասնակցությունը։
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչում խաղալու է Ֆրանսիայի հետ։ Խորվաթիա - Անգլիա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։
NEWS.am-ում աշխարհի առաջնության լուսաբանման գլխավոր գործընկերն է TotoGaming-ը:
Ժամանակն է սկսել նոր հաղթանակների ուղին TotoGaming-ի հետ։
Առաջին քայլը կօգնի անել Ողջույնի բոնուսը։
Դուք կստանաք 2000 Դ FreeBet պարզապես գրանցվելով www.totogaming.am կայքում։
Մանրամսները․ www.totogaming.am
Օրվա հավանական հաղթող խաղադրույքներին կարող եք ծանոթանալ TotoExpert.am–ում։
Լուսաբանման գործընկերն է Ucom-ը:
Այս ամառ Ռուսաստանում ինտերնետն ընդամենը 15 դրամ:
Ընդամենը 15դրամ/ՄԲ ռոմինգում ևս 42 երկրում:
Ucom. Ձեր հանգստի օպերատորը: Մանրամասները՝ այստեղ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում